ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար փախստական. ԱՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար

Մինչ այժմ  Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար բնակիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի  տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Նրա խոսքով ռուս խաղաղապահները մինչ այժմ հաշվառել և ուղեկցել են  Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով վերադարձած ավելի քան 23-հազար  արցախցու:  

«Շատերը  վերադարձել են մինչ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի փակվելը՝ սեփական տրանսպորտային միջոցներով: Այստեղ ռուս խաղաղապահներ այդ ժամանակահատվածում չեն եղել: Ուստի վերադարձողների հաշվառում չի իրականացվել»,-մանրամասնել է նախարարը:

Անդրադառնալով վերադարձողներին կացարանով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքերին՝ Ժիրայր Միրզոյանը տեղեկացրեց, որ ներկայումս Ստեփանակերտի հյուրանոցներն ու մյուս հնարավոր կացարանները զբաղեցրած են: Ուստի  պետության կողմից այժմ վարձակալվում են գյուղական առանձատներ ու տրամադրվում ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին: Բացի այդ,  աշխատանքներ են տարվում այն գյուղական առանձնատների  ձեռքբերման ուղղությամբ, որոնց սեփականատերերը փաստացի չեն բնակվում այնտեղ:

«Ինչ վերաբերում է Ստեփանակերտ հրթիռահրետակոծության հետևանքով բնակարան կորցրած բնակչությանը, ապա քաղաքապետարանը գույքագրել է վնասները: Մասնակի վնասված բնակարաններն արագ վերականգնվում են և տրամադրվում բնակիչներին: Առավել  խոշոր ավերածությունների ենթարկված  շենքերի բնակիչներին տեղավորելու հնարավորություն կընձեռվի  դրանց վերականգնումից հետո միայն»,-ասաց նախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: