ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՌՀ-ն մտահոգություն է հայտնել «Երկիր Մեդիա»-ի նկարահանող խմբի հանդեպ ոստիկանության իրականացրած գործողությունների առնչությամբ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որպես հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող լիազոր մարմին, իր մտահոգությունն է հայտնում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբի հանդեպ ոստիկանության կողմից նախօրեին իրականացված գործողությունների առնչությամբ: 

«Հանձնաժողովը ցանկանում է ևս մեկ անգամ հիշեցնել ոստիկանությանը և ուժային այլ կառույցներին. յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի ներկա գտնվելու հանրային վայրերում կազմակերպված կամ ինքնաբուխ հավաքների, անկախ կատարվող գործողությունների բնույթից: Իրադարձությունների լուսաբանման համար որևէ մարմնի՝ իշխանական տարբեր կառույցների կողմից, իրազեկում և հավատարմագրում չի նախատեսում:

Լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու հետևանքով խախտվում է Հայաստանի քաղաքացիների՝ երկրում ընթացող գործընթացների մասին, օպերատիվ և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Հանձնախողովը կոչ է անում ոստիկանությանը քայլեր ձեռնարկել նման միջադեպերը բացառելու համար, իսկ հեռարձակվող կազմակերպություններին՝ Հանձնաժողովին տեղեկացնել ուժային կառույցների կողմից հեռարձակողների նկատմամբ ցանկացած ուժային գործողության վերաբերյալ», - ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: