ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մահացել Է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժիսկար դ՛Էստենը

 Դեկտեմբերի լույս 3-ի գիշերը կյանքի 95-րդ տարում վախճանվել Է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենը: Այդ մասին հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի շրջապատին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ժիսկար դ՛Էստենը մահացել Է Լուար եւ Շեր դեպարտամենտում գտնվող իր կալվածքում: Այս տարվա նոյեմբերին նրան հոսպիտալացրել Էին սրտի անբավարարության պատճառով: Արդյունքում նախկին նախագահն սկսել Էր ապաքինվել, եւ նրան դուրս գրեցին հիվանդանոցից: Ժիսկար դ՛Էստենը Ֆրանսիայի նախագահն Է եղել 1974 թվականի մայիսի 27-ից մինչեւ 1981 թվականի մայիսի 21-ը:

1981 թվականին նա իր թեկնածությունն Է առաջադրել երկրի նախագահի երկրորդ ժամկետի համար. Ժիսկար դ՛Էստենը պարտություն կրեց սոցիալիստ Ֆրանսուա Միտերանից: 2001 թվականին Ժիսկար դ՛Էստենը գլխավորել Է եվրոպական Կոնվենտը, որն ստեղծվել Էր Եվրոպական միության սահմանադրության նախագիծը մշակելու համար, որին, վերջին հաշվով, վիճակված չԷր կայանալ: ԵՄ-ի երկրների լիարժեք սահմանադրության փոխարեն հավանություն տվեցին դրա զգալիորեն պարզեցված տարբերակին՝ Լիսաբոնի պայմանագրին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: