ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախցիներին հյուրընկալած անձինք կառավարությունից ֆինանսական աջակցություն կստանան

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալած ֆիզիկական անձանց, որոնք հյուրընկալել են Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս եկած համայնքի հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի Արցախում բնակված չափահաս քաղաքացիներին։

Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 հազար դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է և 45 հազար դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է, որը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ենթակա չէ հարկման։

Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝

2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,
2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։
Դիմումին պետք է կցվի նաև հյուրընկալվողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:

Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվեու է ամսական միայն մեկ անգամ: Ընդ որում, սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցվելու է, եթե հյուրընկալվողը ներկայացնում է աջակցության տրամադրման դադարեցման դիմում՝ կացարանի տրամադրումը դադարելու հիմքով կամ Արցախի Հանրապետության կառավարության կողմից հյուրընկալվողի՝ Արցախի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու տեղեկության դեպքում։

Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է դրամական օգնության գումարը բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: