ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիաբանկը 2020թ. Տարվա լավագույն բանկն է. Մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմից

Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության «The Banker»  ամսագրի կողմից արժանացել  է  Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ:  

Դեկտեմբերի 3-ին Լոնդոնում կայացած մրցանաբաշխության ընթացքում, մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցված զգալի առաջընթացի, ձեռքբերումների և նորարարական մոտեցումների համար. «Մեր թիմը մի քանի ամիս շարունակ բանկերի շրջանում իրականացրել է հետազոտություններ` կարևորելով  արդյունավետության հիմնական ցուցանիշների, զարգացման ռազմավարության և հաճախորդների սպասարկման բարելավման ուղղությամբ կատարված քայլերը: Հայաստանում տարվա լավագույն բանկ մրցանակը շնորհվել է Ամերիաբանկին` կայուն աճի, ծառայությունների թվայնացման ոլորտում կատարված էական քայլերի և բանկային նոր ու ժամանակակից գործիքների ներդրման համար»:

Ամսագրի կողմից ընդգծվել է նաև, որ ընթացիկ տարում Ամերիաբանկը էական  ներդրում է ունեցել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու գործում:  Առանձնակի կարևորվել է Բանկի կողմից օնլայն վարկերի տրամադրման գործընթացը, որը փոքր և միջին ձեռնարկություններին հնարավորություն է տալիս սքորինգային համակարգի միջոցով օնլայն հայտ ներկայացնել և ստանալ վարկի պատասխանը հաշված րոպեների ընթացքում: Ամերիաբանկի հիփոթեքային և ավտովարկավորման առցանց հարթակները ևս համարվել են նորարար լուծումներ, որոնք ուղղված են հաճախորդների հարմարավետությանն ու բիզնես նպատակների արդյունավետ իրագործմանը:

 

Նշենք, որ «The Banker» ամսագրի մրցանակաբաշխությունը աշխարհում հանդիսանում է լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենահեղինակավոր չափանիշը: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են աշխարհի ավելի քան  100 երկրների  բանկեր:

Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը կարող եք դիտել այստեղ:

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.ameriabank.am


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: