ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղ համայնքի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցիների հետ ունեցած միջադեպից

Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներին հորդորել են հեռանալ` նշելով, իբր, այդ գյուղով է անցնելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած բանակցություններից հետո հեռացել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

«Մենք մեր դիրքերում կանգնած ենք եղել, եկել են ճշտումներ անելու, իրենք իրենց դիրքերն են դնում: Իրենք ինչպես կարող են մեր գյուղի սահմանն անցնել»,- ասաց Շադունցը:

Համայնքում միջադեպի առնչությամբ կապի մեջ են Պաշտպանության նախարարության հետ. ղեկավարը հորդորեց խուճապի չմատնվել:

«Սահմանների ճշգրտումներ են, մի քանի անգամ եկել-գնացել են, էլի են գալու, էլի են գնալու»,- նշեց Ներսես Շադունցը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: