ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն ու Թուրքիան Եվրամիությանը դուրս են մղում Լեռնային Ղարաբաղի, Լիբիայի և Սիրիայի հակամարտությունների կարգավորման գործընթացներից. Ժոզեֆ Բորել

news.24tv.ua

ԵՄ արտաքին և անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան «աստանայացնում» են (խոսքը սիրիական հակամարտության կարգավորման Աստանայի ձևաչափի մասին է-խմբ.) Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Սիրիայի և Լիբիայի խնդիրները, այսինքն` Եվրամիությանը դուրս են մղում նշված հակամարտությունների կարգավորման գործընթացներից, հաղորդում է ТАСС-ը:

«Լեռնային Ղարաբաղի, Լիբիայի և Սիրիայի հակամարտությունների նման խնդիրներում մենք ականատեսն ենք տարածաշրջանային հակամարտությունների «աստանայացմանը», ինչը հանգեցնում է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացներից Եվրոպայի դուրս մղմանը` հօգուտ Ռուսաստանի և Թուրքիայի»,- ինչպես հայտնում է Tert.am-ը, հայտարարել է Բորելը:

Նրա խոսքով` ԵՄ-ն պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ շահեր ունի:

«Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մեր ներուժի իրացման հարցում առկա շատ խնդիրներ վերացնել»,- նշել է Բորելը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: