ԵՐԵՎԱՆ -7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 31,037.91 դրամ ԱՐԾԱԹ - 431.12 դրամ ՊԼԱՏԻՆ - 18,818.43 դրամ

Ռուսաստանը դեկտեմբեր-հունվար ամիսներին կներկայացնի ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին պայմանագրի նախագիծը

Եվրասիական տնտեսական միության կազմում գազի միասնական շուկայի մասին պայմանագրի նախագիծը Ռուսաստանը կարող է ներկայացնել դեկտեմբերին կամ եկող տարվա հունվարին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին:

«Կա առաջարկ բելառուսական կողմից, նրանք հստակեցրել են, թե ինչ կարելի է ընդգրկել գազի միասնական շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագծում, որը, կարծում եմ, նախագծողից, որը Ռուսաստանի Դաշնությունն է, կստանանք դեկտեմբերին կամ հաջորդ տարվա հունվարին»,- ընդգծել է վերջինս:

Մյասնիկովիչը պարզաբանել է, որ բելառուսական կողմն առաջարկում է գազի միասնական շուկայի հարցը ներառել մինչև 2025 թվականը ԵԱՏՄ ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 3 կմ/ժ
-7 C°
 
-6°   
25.01.2021
-3°   
26.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: