Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ՄԻՊ

Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։
«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանություններին։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու համատարած վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը, դաժանությունները վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին, որը շարունակվում է մինչ օրս:
Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները:
«Ադրբեջանը սրանով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքների անդամներին։ Այս ամենն Ադրբեջանում հայատյացության քաղաքականության մաս է կազմում»,- նշել է Արման Թաթոյանը:
Պաշտպանը ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր է համարել։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցեր, ինչպես նաև ձեռք են բերել պայմանավորվածություններ մարդու իրավունքների հարցերում համագործակցության նոր ուղղությունների մասին»,-ասվում է հաղորդագրությունում:
-
20:04
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
-
16:50
ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարներությունների միջև հուշագիր է ստորագրվել
-
15:34
Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա
-
14:59
Ջրանջատումներ կլինեն հունվարի 25-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 26-ը ժամը 10.00
-
13:10
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
12:19
Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի աճյուն է վերադարձրել
-
11:02
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 166036-ի
-
10:31
Ադրբեջանցին սպանվել է, թուրքական նավի անձնակազմի ևս 15 անդամ պատանդ են ծովահենների մոտ
-
09:03
Բարեկենդան Առաջավորաց Պահքի
-
18:19
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում
-
18:04
Հայաստանի և Արցախի պաշտոնյաները կունենան արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու միասնական օրակարգ
-
17:35
ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկում են համակարգային խնդիրները
-
16:46
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
-
16:22
Բայդենը ծագումով քուրդ է և նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել. թուրք նախկին պատգամավոր
-
16:15
Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ
-
16:04
Հունվարի 26-28-ը Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով
-
15:02
ԱՀԿ-ն գնահատել է COVID-19-ի բրիտանական շտամի պատճառով մահացությունների աճի վերաբերյալ տվյալները
-
14:37
Արցախի ՊԲ–ն հերոսական դրվագներ է հրապարակել
-
14:11
Արցախում ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում. պայթյունի ձայնն ուժեղ է լինելու
-
14:03
Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 4 կմ/ժ