ԵՐԵՎԱՆ -5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 31,037.91 դրամ ԱՐԾԱԹ - 431.12 դրամ ՊԼԱՏԻՆ - 18,818.43 դրամ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո

AFP

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է անում Երևանին և Բաքվին վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո հաստատուն խաղաղություն գրանցելու համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչ Ստեդան Դյուժարիկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայուն կարգավորման համար,-նշել է Դյուժարիկը:-Նա նաև կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին և ժողովուրդներին բռնել երկխոսության ուղին, որը տանում է դեպի տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը»:

Անտոնիու Գուտերիշը նաև կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին ապահովել անխոչընդոտ հումանիտար հասանելիությունը կարիքավոր շրջաններում, փոխանցում է News.am:

«Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ՄԱԿ-ը պատրաստ է բավարարել հակամարտությունից տուժած բոլոր շրջաններում կարիքները և համապատասխան հարցման դեպքում մեծացնել օգնության ծավալները Հայաստանին և Ադրբեջանին»,-նշել է Դյուժարիկը: «Նա կոչ է անում իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին լիարժեք համագործակցել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ նրանց անխոչընդոտ մուտքն ապահովելու համար»,-հավելել է գլխավոր քարտուղաի ներկայացուցիչը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 4 կմ/ժ
-5 C°
 
-5°   
25.01.2021
-3°   
26.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: