ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ սկսեցին պառակտում առաջացնել. Դադիվանքի վանահայր

«Այսօր  տխուր եմ, որովհետև կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, տխուր եմ, որ այսօր մեր զինվորների մարմինները գտնվում է այնտեղ, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ»,- Ազատության հրապարակում «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքում ասել է Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, փոխանցում է Panorama.am-ը:

Այնուհետև նա հարցադրում արեց. «Կարո՞ղ եք ասել պատճառը որն է, որ մենք հպարատ քաղաքացի ենք։ Հպարտությունը մեծ մեղք է։ Այսօր  բազում երկրներ, գերտերություններ, որոնք պատերազմի մեջ չեն, չեն ասում՝ հպարտ քաղաքացիներ, իսկ մենք կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ, և մենք մեզ հպարատ քաղաքացի ենք համարում»։

Տեր Հովհաննեսն ասել է, որ այստեղ հավաքված են մարդիկ իրենց արդար ձայնը բարձրացնելու համար, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռիվ վերածել։

«Եթե այդպիսինները կան՝ խնդրում եմ, վաղը, մյուս օրը հավաքվենք ու գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել, այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում։ Մենք պետք է մարքրենք մեր երկիրը»,- ասել է Դադիվանքի վանահայրը։

Նրա խոսքով, այսօր Դադիվանքի պարսպի տակ թուրքն է քայլում, երեկ ուդիներն այնտեղ իրենց ծառայությունն են մատուցել, բայց մեր հոգևորականների ներկայությամբ։

«Այսօր դրա մասին պետք է մտածենք։ Մենք պետք է հզորանանք, մեր հավատքի, մեր սիրո մեջ։  Գիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել, երբ սկսեցինք մեր ժողովրդի  մեջ պառակտում առաջացնել՝ սպիտակներ, սևեր, արցախցիներ, հայաստանցիներ։
Մենք հայ ենք։ Մեր մեջ պետք է լինի աստվածային սեր, եթե այդ սերը լինի, մենք կգնանք ու կհաղթենք։ Մեր տարածքները մեզ է սպասում»,- ասել է Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: