ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այն խնդիրները, որ դրված էին 1988 թվականին, նորից դրված են. Վազգեն Մանուկյան

«Շատ հատկանշական է, որ մենք այսօր հավաքված ենք այն հրապարակում, որտեղ 1988 թվականին մեր ժողովուրդը միասնությամբ, ոգևորությամբ, մեծ հավատքով հավաքվեց ու երդվեց, որ կկառուցի անկախ, ազատ և արդար պետություն»,- այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, փոխանցում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, հենց այդ օրերին հայ ժողովուրդը խոստացավ ձեռք մեկնել արցախցի քույր-եղբայրներին, խոստանացավ, որ կապահովի նրանց անվտանգությունը, ինչպես նաև խոստացավ Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։

«Այդ խնդիրների մեծ մասը կատարվեց, մենք ստեղծեցինք անկախ պետություն՝ իր բոլոր խնդիրներով։ Բայց մենք այդ պետությունը կառուցեցինք։ Մենք հաղթեցինք պատերազմում։ Հայաստանի և Արցախի բանակը համարվում էին ամենահզորն այս տարածաշրջանում։ Մենք,  սփյուռքի հետ միասին համագործակցելով, անընդհատ ավելացնում էինք մեր ազդեցությունը միջազգային ասպարեզում»,- հիշեցրեց Վազգեն Մանուկյանը։

Բայց, նրա խոսքով, երեսուն տարի անց հայ ժողովուրդը կրկին հավաքվել է նույն հրապարակում՝վիրավորված արժանապատվությամբ, հսկայական մարդկային ու տարածքային կորուստներով.

«Եվ այն ամենն, ինչ մենք արել էինք Արցախի հարցի համար, գրեթե կորած է, վտանգված է նաև Հայաստանը։ Նույնիսկ Հայաստանի գոյությունն է հիմա վտանգի առջև, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանը՝ ոչ մի դիմադրություն չստանալով մեր պետական մարմիններից։ Սա է վիճակը։ Հարմարվե՞նք այդ վիճակին։ Այն խնդիրները, որ դրված էին 1988 թվականին, նորից դրված են։ Եվ մենք այդ բոլոր խնդիրները պետք է լուծենք»։

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: