ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընդդիմադիրները մինչև երեքշաբթի օրը՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տալիս հրաժարական տալ

Ընդդիմադիրները մինչև երեքշաբթի Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տալիս։

«Մենք մինչև երեքշաբթի օրը՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանին ժամանակ ենք տալիս, որ Նիկոլն իր քաղաքական թիմի ու խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի, հրաժարական տա ու հեռանա», - այս մասին կառավարական առանձնատան մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է Aysor.am-ը:

Նա ասաց, թե սա Նիկոլ Փաշինյանի վերջին ժամերն են, որ բնակվում է կառավարական տանը։

«Նիկոլը պետք  է հեռանա և վերջ», - հայտարարեցվ Սաղաթելյանը։

Նա հայտարարեց՝ եթե մինչև երեքշաբթի՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանը չհեռանա, իրենք դիմելու են անհնազանդության բողոքի ակցիաների։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: