ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Հայաստան ու Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս հանգստյան օրերին կլինեն Բաքվում ու Երևանում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Տեղեկությունն այսօր հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով խորհրդականի պարտականություններ կատարող Ֆիլիպ Ռիկերը՝ ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսին կից Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (Հելսինկիի հանձնաժողով) անդամների համար ճեպազրույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է կոչ անել Ադրբեջանին ու Հայաստանին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևաչափով։

Ռիկերը հայտնել է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը Ժնևում է ու հանդիպումներ է անցկացնում Վրաստանի հարցով ժնևյան գործընթացի շրջանակում։

«Այս շաբաթ-կիրակի նա Մինսկի խմբի այլ համանախագահների հետ կմեկնի երկու մայրաքաղաք՝ ինչպես Բաքու, այնպես էլ Երևան, որ հասկանա՝ որտեղ կարող ենք առաջ շարժվել այդ հակամարտության դիվանագիտական կարգավորման հարցում», - ասել է Ռիկերը։

Նա ավելացրել է, որ Մինսկի խմբի ձևաչափն ինքնին հաջող է, քանի որ զգալի հատված՝ 30 տարի, խաղաղություն էր, «նույնիսկ եթե փխրուն»։

Ռիկերը նշել է, որ ԱՄՆ-ն պնդում է, որ բանակցությունների սեղանի շուրջ «կայուն լուծում» մշակվի։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: