ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ

Եվս մեկ քայլ դեպի Ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ. Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Բուլղարիայի ընտրանուն և դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ:  

Դեկտեմբերի 9-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ: Այս փուլում մեր թիմն ընդգրկվել է 2-րդ խմբում և կմրցի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը սկսեց հետևյալ կազմով․

12․ Լուան Բարբոսա, 10․ Սարո Գալստյան, 11․ Գարեգին Մաշումյան, 14․ Կելսոն, 20․ Վիտինյո։

Պահեստայիններ․ 19․ Ռոբերտ Բոյարկին, 2․ Հակոբ Ուզունյան, 3․ Գամլետ Մանուկյան, 5․ Էնրիկե, 7․ Վլադիմիր Սանոսյան, 9․ Սարգիս Մարգարյան, 13․ Արթուր Մելքոնյան, 15․ Դավիթ Ասլանյան, 17․ Անդրանիկ Կարապետյան։ 

Հայաստան-Բուլղարիա՝ 3:1 (1:0)

Վառնա, Սպորտի և մշակույթի պալատ

Մրցավար՝ Մոշե Բոհբոթ (Իսրայել)

Գոլերը՝ Դավիթ Ասլանյան, 10"47", Սարո Գալստյան, 28"09, Վլադիմիր Սանոսյան, 31"34 (Հայաստան), Վլադիմիր Բահարով, 28"00" (Բուլղարիա)

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: