ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում բնակելի տները կորցրած անձիք 250 հազար դրամ աջակցություն կստանան

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը, փոխանցում է Aysor-ը:
Նախարարն ասաց, թե նախագիծը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակելի տները:
«Բացի կորցրած տներից, կա նաև մի փոքր հատված, ովքեր այս պահին որոշ գյուղերից տեղահանված են, այդ քաղաքացիները նույնպես հանդիսանալու են շահառու», - նշեց նախարարը:
Առաքելյանն ասաց, որ այս միջոցառումը ենթադրում է յուրաքանչյուր անձի գծով 250 հազար դրամ աջակցության տրամադրում և՛ չափահաս, և՛ անչափահաս երեխաների մասով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: