ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների Ներկայացուցիչների Պալատի 2 պատգամավորների պարգևատրելու մասին որոշում է ստորագրել

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը և Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգևներով պարգևատրման կարգը և պարգևների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը` կարգադրում եմ.

Հայ-նիդերլանդական բարեկամական կապերի ամրապնդման, հայանպաստ գործունեության, Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների Պալատում Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դատապարտման և այդ ուղղությամբ նախաձեռնությունների, ինչպես նաև համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրել Ներկայացուցիչների Պալատի պատգամավորներ, Նիդերլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակի անդամներ՝

Սադեթ ԿԱՐԱԲՈՒԼՈԻՏԻՆ Նիդերլանդների «Սոցիալիստական կուսակցություն» խորհրդարանական կուսակցության անդամ,

Մարթայն ՖԱՆ ՀԵԼՖԵՐՏԻՆ Նիդերլանդների «Քրիստոնեա-Դեմոկրատական Կոչ» խորհրդարանական կուսակցության անդամ»,-ասված է որոշման մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: