ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը

Ֆրանսիայի կողմից վարձակալված ինքնաթիռը դեկտեմբերի 11-ից թռիչք է կատարել Շառլ դը Գոլի օդանավակայանից:

Ֆրանսիայի ԱԳ նախարարության փոխանցմամբ, այն Երևան է տեղափոխում Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքված մարդասիրական նվիրատվությունները (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղամիջոցներ, խնամքի պարագաներ, հագուստ), որոնք բաժանվելու են Հիմնադրամի կողմից:

Ինքնաթիռը տեղափոխում է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի դպրոցական պարագաներ և Վեոլիա հիմնադրամի կողմից Ազնավուր հիմնադրամին տրված պարագաներ (հիգիենայի հավաքածուներ և ծածկոցներ):

Նոյեմբերի 22-ին Ֆրանսիայի կողմից հայկական հիվանդանոցներին նվիրաբերված բժշկական օգնությունը տեղափոխած ինքնաթիռից, ինչպես նաև նոյեմբերի 27-ին Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքված նվիրատվությունները, Կարմիր խաչի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական բեռները և Էլեկտրիկներ առանց սահմանների ՀԿ-ի և Վեոլիա հիմնադրամի նվիրաբերած միջոցները տեղափոխած ինքնաթիռից հետո, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի կողմից համակարգված այս երրորդ ինքաթիրռը արտահայտում է Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: