ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամ Ա-ն կոչ է անում Ամանորի, Սուրբ Ծննդյան ծախսերը հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը կոչ է անում Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների համար նախատեսված ծախսերն ու նվերները հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին։

Վեհափառ Հայրապետի կոչը ներկայացնում ենք ստորև.

«Քորոնա ժահրին ու տնտեսական դժուարութեան ստեղծած տխուր պայմաններուն մէջ, ողջ մարդկութիւնը կը պատրաստուի նշելու Նոր Տարին։ Յիշեալ տագնապներուն առընթեր, Արցախի պատերազմին յառաջացուցած ցնցումը ահաւոր է մեր ժողովուրդին ու յատկապէս Արցախի մեր ազգակիցներուն համար։

Արդ, մեկնելով մեր քրիստոնէական ու ազգային նախանձախնդրութենէն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կոչ կ’ուղղէ Նոր Տարուան ու Սուրբ Ծննդեան տօներու առիթներով հեռու մնալու աւանդական հրապարակային տօնախմբութիւններէ ու խրախճանքներէ եւ մեր կատարելիք ծախսերը ու նուէրները յատկացնելու Արցախի կարիքաւոր մանուկներուն։

Այս նպատակին համար Կաթողիկոսարանը յատուկ հաշիւ բացած Է Զուիցերիոյ մէջ, որպէսզի կատարուելիք նուիրատուութիւնները հոն փոխանցուին՝ կա՛մ ազգային առաջնորդարաններուն ճամբով եւ կամ ուղղակի, հետեւեալ դրամատնային հաշիւին.-

Account: W-502039.005

Beneficiary: Armenian Catholicosate of Cilicia

Iban: CH93 08755 0502 0390 0500

Bank: Banque Pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73

Swift: PICTCHGG

Reference: Fund for the Needy Children of Artsakh

Գոյացած գումարը Կաթողիկոսարանի ճամբով պիտի փոխանցուի Արցախի կարիքաւոր մանուկներուն։

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը 2021 տարին հռչակեց «Արցախի Տարի»։ Յիշեալ ծրագիրը առաջին գործնական քայլը կը հանդիսանայ Արցախի վերականգնման ու մեր ընտանիքներու բարօրութեան նպաստող մեր հաւաքական զօրակցութեան»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: