Պետական սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա․ ՏԵՂԵԿԱՆՔ

Նոր պետությունների առաջացման կամ գոյություն ունեցող պետության սահմանների փոփոխության պարագայում առաջ է գալիս հարևան պետությունների հետ սահմանների հստակեցման խնդիր։ Այս գործընթացը բավական բարդ ու երկարատև աշխատանք է պահանջում և իրականացվում է դելիմիտացիայի (սահմանագծի որոշումը համապատասխան քարտեզի վրա) և դեմարկացիայի (սահմանագծի անցկացումը երկրի մակերևույթի վրա) միջոցով։ Կախված տվյալ պետության ներքին օրենսդրությունից՝ այս գործընթացը կարող է որոշակի հարցերում տարբերություններ ունենալ, բայց հիմնականում տրամաբանությունը պահպանվում է։
Միջազգային փորձի և համապատասխան իրավական գործիքների համաձայն՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնելու համար նախ և առաջ պետության ներսում ստեղծվում է աշխատանքային խումբ, որը կառավարության պահանջով զեկույց է ներկայացնում սահմանների փոփոխության/ հաստատման հետ կապված իրավական, քաղաքական, տնտեսական և տեխնիկական խնդիրների վերաբերյալ։ Սա առավելապես մսնագիտական մարմին է լինում, որի ներկայացրած զեկույցն ու աշխատանքը հիմք են ծառայում հաջորդիվ ստեղծվող հանձնաժողովի աշխատանքների համար։
Կառավարության համապատասխան հրամանով ստեղծված հանձնաժողովի կազմում, որպես կանոն, ընդգրկվում են արտաքին, պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ազգային անվտանգության ծառայության, այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, միջազգային իրավունքի մասնագետներ, քարտեզագրության, երկրաբանության ոլորտի մասնագետներ։ Նույնատիպ հանձնաժողով ստեղծվում է նաև սահմանակից երկրում և սկսվում են համատեղ աշխատանքները, բանակցությունները, քննարկումները՝ սահմանների հստակեցման ուղղությամբ։
Երբ դելիմիտացիան արժանանում է հավանության, շահագրգռված կառավարությունների համաձայնությամբ կազմվում է նոր խաոը հանձնաժողով՝ կատարելու սահմանագծի դեմարկացիա։ Սակայն մինչ դրան անդրադառնալը նշենք, որ դելիմիտացիան բավական բարդ ու երկարատև գործընթաց է։ Տարբեր պետությունների օրինակը վկայում է, որ միջինում այն կարող է մինչև 10 տարի տևել։
Այս գործընթացը ենթադրում է տարածքի օդային լուսանկարում, տեղագրական քարտեզի կազմում կամ թարմացում, աշխատանքային քարտեզի նախապատրաստում և հրապարակում, դելիմիտացիոն քարտեզի պատրաստում, դելիմիտացիոն փաստաթղթերի համաձայնեցում։
Սրանից հետո սկսվում է դեմարկացիայի գործընթացը՝ տեղում, մակերևույթի վրա սահմանագծի անցկացումը, համապատասխան սահմանային նշանների տեղադրումը։ Հաստատված սահմանագիծը նշագծվում է աշխարհագրական քարտեզի վրա։
Աշխարհում կան շատ պետություններ, որոնք դեռ չեն ավարտել իրենց սահմանների հետ կապված վերջնական սահմանազատման աշխատանքներ։ Դրանք, ինչպես արդեն նշել ենք, տարիներ են ձգվում և պետություններն այս հարցում սովորաբար հրաժարվում են ավելորդ շտապողականությունից՝ իրենց շահերի տեսանկյունից առավել ճիշտ որոշումներ կայացնելու նպատակով։
-
19:50
Իրաքում փակ դռների հետևում կայացել է Հռոմի պապի և այաթոլլահ Ալի Սիստանիի հանդիպումը
-
19:13
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
18:48
Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան Սաղաթելյան
-
18:42
Մարտի 5-ին և 6-ին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
-
17:13
ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տալիս օգտագործել ճանապարհորդների համար «իմունային անձնագրեր»
-
16:47
Օնիկ Գասպարյանին աջակցության ակցիայի մասնակիցները երթով միացան ընդդիմության հանրահավաքին
-
16:39
ԱՆ-ի կողմից սահմանափակումները հանելուց հետո մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխայի. Հայկ Մարության
-
15:39
Հայաստանում օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով
-
15:09
Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 5 հիվանդ
-
14:33
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ
-
13:06
Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ
-
12:13
Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի` բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով․ ՄԻՊ
-
11:47
Բայդենը երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները
-
11:00
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 174257-ի
-
09:25
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
08:45
Մարկոս Պիզելլին՝ Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան
-
07:38
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
-
21:22
Ո՞վ էր կործանված ուղղաթիռի թուրք գեներալը և ի՞նչ կապ ուներ Արցախում կիրառված Bayraktar-ների հետ
-
21:03
Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին
-
20:38
Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
20:10
Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 5 կմ/ժ