ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական խորհրդարանում ստեղծվել է «Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության և համերաշխության խումբ»

Եվրոպական խորհրդարանում ստեղծվել է «Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության և համերաշխության խումբ»։ Միջկուսակցական խմբի ստեղծումը նախաձեռնել են Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանսուա Ալֆոնսին (Ֆրանսիա), Սիլվի Գիյոմը (Ֆրանսիա) և Պետեր վան Դալենը (Նիդերլանդներ): Այս մասին հայտնում է Panorama.am-ը։

Եվրոպական խորհրդարանի բոլոր անդամներին ուղարկված նամակով երեք եվրախորհրդարանականները կոչ են անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են Արցախում ապրող հայերի անվտանգությամբ և գոյատևմամբ, ներգրավվել բարեկամության խմբի մեջ:

Բարեկամության խմբի նպատակն է լիարժեք աջակցություն ցուցաբերել Արցախի հայ ժողովրդին, որը տառապում է ճնշումից և իր պատմական տարածքի բռնազավթումից:

Նշվում է, որ Ադրբեջանի հսկողության տակ այժմ անցած տարածքներում շատ հայեր գտնվում են էթնիկ զտման վտանգի առաջ, և ԵՄ-ն պետք է ներգրավի իր բոլոր դիվանագիտական ուժերը՝ կանխելու այն։ Այն տարածքներում, որոնք չեն կցվել Ադրբեջանին, հայերը պետք է կարողանան շարունակել ապրել առանց ներխուժման վախի ու ի վիճակի լինեն բարձրաձայնել իրենց հայկական ինքնության մասին։ Միջազգային հանրությունը և սկսած ԵՄ-ից՝ պետք է ամբողջությամբ ճանաչի Արցախի բարձրագույն ղեկավարությանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: