ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բորելը հայտարարել է, որ չի կարողացել անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ եռակողմ հանդիպում

news.24tv.ua

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ, սակայն դա անհնար է եղել: Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին հասնելուն պես, հայտնում է Aysor.am

«Քանի որ [Հայաստանի և Ադրբեջանի] երկու նախարարներն էլ շփվել են ինձ հետ, մենք փորձել ենք եռակողմ կապ հաստատել՝ Եվրամիության, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դա անհնար է եղել, այնպես որ ես երկու նախարարների հետ էլ առանձին կհանդիպեմ», - ասել  նա:

Բորելը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը կանխել է մարդկային հետագա զոհերը, և ընդգծել, որ այն պետք է ամբողջությամբ պահպանվի: «Բայց անցյալ շաբաթ, ցավոք, երկու կողմերից էլ հաղորդումներ լսեցինք հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը մնում է հրամայական», - ընդգծել է նա:

«Եթե մենք կարողանանք խաղալ մեր դերը խաղաղության, հաշտեցման վերականգնման և ամրապնդման գործում՝ լրացնելով Մինսկի խմբի ջանքերը, ապա ԵՄ-ն պատրաստ է դա անել», - ասել է նա: «Եվրամիությունը պատրաստ է համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի և ցանկացածի հետ՝ Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: