ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այդ խայտառակ փաստաթուղթը որևէ կերպ չի պարունակում հիմք այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է Սյունիքում. Բեքարյան

«Այս իշխանությունը օր առաջ պետք է հեռանա, նրանից որևէ ակնկալիք չկա»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը։

Ըստ քաղաքագետի, այս իշխանությունների ամեն րոպե ավելի պաշտոնավարելը բազմապատկում է եղած խնդիրները։

«Բացի այդ, ինձ համար ամենացավալի էլեմենտներից մեկն այն է, որ վարչապետ կոչվածը նորից փորձում է հանրությանը ապակողմնորոշել, մանիպուլյացիաների միջոցով ստի ճանապարհով տանել»,- նշեց նա։

Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Կարեն Բեքարյանը նշեց՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունում գրված է՝ կողմերը մնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են եղել ստորագրման պահի դրությամբ։

«Եթե դու այդ համատեղ պայմանագիրը ստորագրել ես, և այդ պահի դրությամբ Կուբաթլուում և Զանգելանում ունես կանգնած զինուժ, ո՞րն է խնդիրը, որ դու հիմա միակողմանիորեն գնում ես այդ զինուժի դուրսբերմանը, ինչը նշանակում է որոշակի դիրքերի հանձնում, որոշակի բնակավայրերի՝ ադրբեջանցիների համար հասանելիություն։ Այսինքն՝ այդ խայտառակ փաստաթուղթը որևէ կերպ չի պարունակում հիմք այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է Սյունիքում»,- ներկայացրեց քաղաքագետը։

Ըստ նրա, սահմանազատումն ու սահմանագծումը նախատեսում են ունենալ միջգերատեսչական համատեղ հանձնաժողովներ, որոնք ճշգրտումներ են իրականացնում, բայց այս դեպքում դիմացինը գալիս և օգտագործում է սպառնալիքի լեզուն, իսկ հայկական կողմի ղեկավարն այնքան «փալաս է», որ դրա դիմաց որևէ խոսք չունի։

«Է, թող գնա բանակցի, կարա՞։ Էլի եմ առիթ ունեցել ասելու՝ այս պատերազմը չի պարտվել բանակը, զինվորը, երկիրը, այլ կապիտուլացվել է Նիկոլ Փաշինյանը։ Դրանից հետո ինքն իրեն թույլ է տալիս Հայաստանը նորովի կառուցելու ինչ-որ ճառեր ասել։ Ուրեմն, նոր Հայաստան, թե բուժվող կամ մեջքը ուղղող Հայաստան կլինի, բայց մի պայմանով՝ առանց իրեն և առանց իր ամբողջ թիմի։ Ինքն անգամ այս սգո օրով պռովոկացրեց հասարակությանը»,- ասաց նա։

Կարեն Բեքարյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը խոսում է անկարողության, ոչ մի բանի մասին գիտելիք, պատկերացնում չունենալու մասին։

«Մարդը դուրս է գալիս Խորհրդային միության սահմանագիծ է նայում, ասում է՝ մեր անվտանգությունը մեծացնում ենք, որովհետև գալիս ենք մեր միջազգային ճանաչված սահմաններին։ Բայց ինչի՞ համար է այդ ամենը միակողմանի արվում։ Պատասխանն այն է, որ բոլորի համար կա մեկը, որ իրենից ոչինչ չի ներկայացնում, դիմացինն էլ ինչ կարող է, այս պահին պոկում է»,- ներկայացրեց իրավիճակը քաղաքագետը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: