«Ավրորան» կրկնապատկում է Արցախի օգնության ծրագիրը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կրկնապատկում է Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրի ծավալները՝ երկրորդ փուլում աջակցելով տեղական և միջազգային բազմաթիվ նախագծերի։
«Վերջին պատերազմից հետո Արցախի բնակչությունը հայտնվել է հումանիտար ծանրագույն աղետի առջև, որը շարունակում է ծավալվել աշխարհում մոլեգնող համավարակին զուգընթաց, ուստի «Ավրորան» ձեռնամուխ է եղել անմիջական օգնություն տրամադրելու գործին։ Մեկնարկից ի վեր «Ավրորա» նախաձեռնության՝ Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնության ծրագիրը կրկնապատկել է իր ծավալները՝ բյուջեն հասցնելով ավելի քան 208,000.000 դրամի (400,000 ԱՄՆ դոլար), որը տրամադրվելու է ստորև ներկայացված 46 նախագծերին։ Դրանց թվում են միջազգային համագործակցության նախագծերը՝ HALO Trust կազմակերպության և Մերձավոր Արևելքի հիմնադրամի հետ համագործակցությամբ, որոնք իրենց հերթին կկրկնապատկեն նվիրաբերված գումարը։
Միաժամանակ «Ավրորան» շարունակում է #AraratChallenge4Artsakh համաշխարհային դրամահավաքը՝ կոչ անելով բոլորին արտահայտել իրենց երախտագիտությունը գործով և երկրորդ հնարավորություն պարգևել դժվարին դրության մեջ գտնվողներին։ Նախաձեռնությունը նաև Արցախ է հրավիրում համաշխարհային մարդասիրական ոլորտի առաջատար գործիչներին, որոնց փորձառությունը կարող է օգտակար լինել առավելագույն արդյունավետությամբ իրականացնել օգնության ծրագրերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մարդասիրական անհապաղ օգնություն ընտանիքներին և երեխաներին
- Աջակցություն Շուշիից բռնի տեղահանված անձանց Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում վերաբնակեցնելու գործին (Շուշիի «Նարեկացի» արվեստի միության և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի հետ համատեղ)՝ 6.4 մլն դրամ (12,500 ԱՄՆ դոլար),
- Մարդասիրական անհապաղ օգնություն Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ) բնակիչներին՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- 1,000 փաթեթ անկողնային պարագաների հատկացում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 6.5 մլն դրամ (12,700 ԱՄՆ դոլար),
- Արցախի բնակիչների համար 450 տաք բաճկոնների արտադրություն Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում՝ 6.1 մլն դրամ (12,000 ԱՄՆ դոլար),
- Պատերազմից տուժած 600 արցախցիների մարդասիրական աջակցության ծրագիր («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- 210 տաքացուցչի տրամադրում ժամանակավորապես տեղահանված ընտանիքներին՝ 1.3 մլն դրամ (2,500 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն առցանց հարթակի մշակմանը, որը կներգրավի սփյուռքի ռեսուրսները՝ ճգնաժամը մեղմելու և տեղական տնտեսությունը զարգացնելու համար (AMIA հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն պատերազմի այրիների համար տեքստիլ արդյունաբերության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.64 մլն դրամ (7,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն տեղահանված մարդկանց Արցախում հրատապ մարդասիրական օգնության հատկացմանը (Street Workout Armenia համայնքային կազմակերպության հետ համատեղ)՝ 5.2 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- Կրթական և հոգեբանական աջակցության ծրագիր Վայոց Ձորում ապաստանած արցախցիների համար (Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոնի հետ համատեղ)՝ 1.456․000 դրամ (2,800 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Արցախից տեղահանված կանանց մասնագիտական վերապատրաստման և նրանց համար աշխատատեղերի ստեղծման գործին («Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության հետ համատեղ)՝ 1.5 մլն դրամ (2,885 ԱՄՆ դոլար),
- Արցախում սպորտային և կրթական ծրագրերի մասնակցելու նպատակով ապահով տարածքների ստեղծում երեխաների և երիտասարդ կանանց համար (GOALS Armenia կազմակերպության հետ համատեղ)՝ 2.5 մլն դրամ (4,800 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն քաղաքացիական բնակության գոտիներում կասետային ռումբերի և այլ պայթուցիկների անհապաղ վնասազերծման աշխատանքներին՝ տեղահանվածների վերադարձն Արցախ հնարավոր դարձնելու համար (HALO Trust կազմակերպության հետ համատեղ՝ հավասար դրամական ներդրմամբ)՝ 13 մլն դրամ (25,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն «Արտադրված է Արցախում» ծրագրին՝ Արցախում նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով (Support Market առևտրային հարթակի հետ համատեղ)՝ 2.6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար),
- Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությանը դրամաշնորհի տրամադրման միջոցով աջակցության ցուցաբերում պատերազմից տուժած անապահով մարդկանց՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- 425 փաթեթ անկողնային պարագաների հատկացում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 2.86 մլն դրամ (5,500 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն պատերազմից տուժած 83 արցախցի ընտանիքներին սննդով և կացարանով ապահովելու գործին («Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ)՝ 2.4 մլն դրամ (4,700 ԱՄՆ դոլար),
- Նոր աշխատանքային հնարավորությունների ստեղծում Սյունիքի մարզում ապաստանած արցախցիների համար (Մերձավոր Արևելքի հիմնադրամի հետ համատեղ` հավասար դրամական ներդրմամբ)՝ 7.8 մլն դրամ (15,000 ԱՄՆ դոլար)։
Բժշկական օգնություն
- Դրամական հատկացում Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի ռենտգենյան սարքավորման վերանորոգման համար՝ 5.4 մլն դրամ (10,500 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն «Հայաստանի ճամփորդող բժիշկներ» (Travelling Doctors of Armenia) կազմակերպությանը՝ տեղաշարժման սահմանափակումներ ունեցող վիրավորներին Արցախի և Հայաստանի անմատչելի վայրերում տնային պայմաններում բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռքբերման գործին («Support Our Heroes» հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.2 մլն դրամ (20,000 ԱՄՆ դոլար),
- Կենսական կարևորության դեղորայքի ձեռքբերում արցախաբնակ տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 1 մլն դրամ (2,000 ԱՄՆ դոլար),
- 55 ծալովի մահճակալների ձեռքբերում Արցախից բռնի տեղահանված անձանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 1.5 մլն դրամ (3,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Հայաստանում պատերազմի օրերին նախագծված և թողարկված հետկոմատոզ վերականգնողական սարքավորումների արտադրությանը («Քայլ Թեք» կազմակերպության հետ համատեղ)՝ 64 մլն դրամ (7,000 ԱՄՆ դոլար),
- Օրթոպեդիկ բժշկական պարագաների տրամադրում վիրավոր զինվորներին («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 64 մլն դրամ (7,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն շարժունակության խնդիրներ ունեցող հայաստանցի և արցախցի վիրավոր զինվորներին (Arites Tour կազմակերպության հետ համատեղ)՝ 1.040.000 դրամ (2,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Արցախում տեղացիների համար նախատեսված վերապատրաստման ծրագրին՝ ուղղված ասեղնաբուժության միջոցով ցավի մեղմացմանը և մտավոր առողջության պահպանմանը պատերազմական և հետպատերազմական ժամանակներում (EliseCare կազմակերպության հետ համատեղ)՝ 6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն շարժական կլինիկայի ստեղծմանը, որն Արցախի վիրավոր զինվորներին և քաղաքացիներին կմատուցի վերականգնման համար անհրաժեշտ բուժօգնություն (EliseCare կազմակերպության հետ համատեղ)՝ 6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն պատերազմից տուժած երեխաների և մեծահասակների վերականգնմանը՝ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին դրամաշնորհի տրամադրման միջոցով՝ 2 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- 500 տաքացուցչի տրամադրում ժամանակավորապես տեղահանված ընտանիքներին՝ 2.7 մլն դրամ (5,300 ԱՄՆ դոլար)։
Վերականգնում, կահավորում
- Աջակցություն Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի վերականգնմանը (Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության հետ համատեղ)՝ 10.2 մլն դրամ (20,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Մարտունու քաղաքապետարանին՝ հրետակոծությունից տուժած Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 դպրոցի վերականգնման համար՝ 10.2 մլն դրամ (20,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Ստեփանակերտում հացի փռի բացմանը, որը 6 ամիս շարունակ անվճար հաց կտրամադրի և կստեղծի նոր աշխատատեղեր («Թիկունք» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Ստեփանակերտի հանրակացարանի կահավորմանը՝ տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցության համար՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման գործում՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն պատերազմից տուժած անձանց համար բնակարանաշինությանևվերանորոգման աշխատանքներին («Մենք Հայ ենք» հիմնադրամի հետ համատեղ)՝ 6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Մարտակերտի հիվանդանոցի վերականգնման աշխատանքներին («Աջակցություն մեր հերոսներին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 7.8 մլն դրամ (15,000 ԱՄՆ դոլար),
- 120 կՎտ հզորությամբ էլեկտրական գեներատորի հատկացում Մարտունի քաղաքի քաղաքապետարանին՝ խմելու ջրի մատակարարումն ապահովելու համար՝ 10.4 մլն դրամ (20,000 ԱՄՆ դոլար),
- 2 էլեկտրական գեներատորների հատկացում Ասկերանի շրջանի մեկ դպրոցի և մեկ մանկապարտեզի, և ևս 4-ը՝ Մարտունու շրջանի գյուղերին (Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության հետ համատեղ)՝ 2.7 մլն դրամ (5,200 ԱՄՆ դոլար)։
Սնունդ
- Սևանում, Դիլիջանում և Երևանում ապաստանած 166 անձանց սննդի կազմակերպում 15 օր շարունակ (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- 30 օր շարունակ սննդի տրամադրում «Տիրամայր Հայաստանի» ճամբարում (Գյումրի) ապաստանած արցախցի 65 երեխաներին և մեծահասակներին՝ 5 մլն դրամ (9,750 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Նորշեն սահմանամերձ գյուղի 300 բնակիչների սննդի մատակարարմանը (Դիլիջանի «Նոր Շին» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 2.6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար)։
Առաջին անհրաժեշտության պարագաներ
- Առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում Հայաստանում ժամանակավորապես ապաստանած 200 արցախցի ընտանիքների համար («Հուսո տուն» հիմնադրամի հետ համատեղ)՝ 1.5 մլն դրամ (3,000 ԱՄՆ դոլար),
- Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում (Արարատի մարզ) ապաստանած երեխաներին (Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 1.050.000 մլն դրամ (2,050 ԱՄՆ դոլար),
- 20 անվադողերի ձեռքբերում Արցախի շտապօգնության մեքենաների համար՝ 830․000 դրամ (1,631 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն արցախցի 85 նորածինների համար առաջին անհրաժեշտության իրերի փաթեթների հատկացմանը (Prolife կազմակերպության հետ համատեղ)՝ 5.2 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար)։
***
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, վերափոխում է այս փորձառությունը համաշխարհային շարժման, որի հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: Այն ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր նախագծերի միջոցով՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, 100 LIVES նախաձեռնություն և #AraratChallenge: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ և գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ և համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 0,51 կմ/ժ