ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում մոտ երեք ամսում կորոնավիրուսի վարակը հաստատվել է 1130 մարդու մոտ

Արցախում այս տարվա հոկտեմբերի 1-ից առայսօր կորոնավիրուսի վարակի թեստավորման նպատակով 2585 նմուշառում է իրականացվել: Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1130 մարդու մոտ: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: 

Գերատեսչության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախում շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Ըստ այդմ՝  իրականացվում է օրական 60-70 նմուշառում: Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև հիվանդները տնային ամբուլատոր բուժում են ստացել, իսկ ծանր ձևերը՝  ստացիոնար պայմաններում:

«Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ը,  Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է  ստացել 232 հիվանդ, ապաքինվել է 129 քաղաքացի: Ներկայումս բուժում է ստանում 60 հիվանդ: Գրանցվել է մահվան 30 դեպք, որոնց մեծամասնությունը տարեցներ են, որոնք ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել քրոնիկ ուղեկցող հիվանդության և պոլիօրգանային անբավարարության պատճառով։ Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքում բուժում է ստացել 51 հիվանդ, որից 48-ը դուրս է գրվել առողջացած, իսկ 3-ը` առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն: «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի մասնագետների կողմից կատարվել են ախտահանման աշխատանքներ հաստատված օջախներում, սննդի օբյեկտներում, դպրոցներում և մանկապարտեզներում»,-նշված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն մասնաշենքի տարածքում տեղադրվել է շարժական ֆլյուրոգրաֆ սարք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: