ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը ձգձգում է մշակութային արժեքների վիճակը գնահատելու համար ՅՈՒՆԵՍԿՕ- ի առաքելության այցը ԼՂ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների վիճակը գնահատող անկախ փորձագետների առաքելություն ուղարկելու համար սպասում է Ադրբեջանի պատասխանին, սակայն Ադրբեջանի իշխանություններին ուղղված խնդրանքները դեռևս հաջողությամբ չեն պսակվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածած հայտարարությունից:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորությունը՝ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ կոնվենցիայի համաձայն, որին կողմ են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: «Հետևաբար, Կազմակերպությունն առաջարկել է ոլորտում իրականացնել անկախ փորձագիտական առաքելություն `նշանակալի մշակութային արժեքների նախնական գույքագրում անելու` որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման»,-ասված է հայտարարությունում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: