ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ-ն դեկտեմբերի 24-ին արտահերթ նիստ կգումարի

ՀՀ ազգային ժողովում դեկտեմբերի 24-ին կգումարվի արտահերթ նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Օրակարգում կլինեն հանձնաժողովում քննարկված երկու նախագծերը: Դրանցից մեկը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն է, որով առաջարկվում է երկարաձգել երեք դրույթների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով էլ Թունյանն առաջարկում է երկարաձգել տնտեսավարողներին տրված հնարավորության ժամկետը՝ օգտվելու արագացված ամորտիզացիայի գործիքից: 

«Ստորագրություններ ենք հավաքել, որ վաղը ԱԺ-ում լինի արտահերթ նիստ, որտեղ այդ երկու նախագծերից բացի, կլինեն նաև այլ նախագծեր: Այս օրենքները պետք է մինչև տարեվերջ ընդունվեն և մտնեն ուժի մեջ»,-նշեց պատգամավորը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: