ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղում վերջին իրադարձությունների արդյունքում տարածաշրջանում խաղացողների թիվն ավելացել է. Գեորգի Գախարիա

vestikavkaza.ru

Ղարաբաղում վերջին իրադարձությունների արդյունքում տարածաշրջանում խաղացողների թիվն ավելացել է, և ներկայիս իրավիճակում Թբիլիսիի շահերից է բխում տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերների ներկայությունն ուժեղացնելը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Այսօր պետք է շատ զգույշ գնահատել և խոսել տարածաշրջանի իրավիճակի մասին, քանի որ տեղի ունեցածի վերջնարդյունքը, ցավոք, դեռ ոչ ոքի համար պարզ չէ: Դրա համար ժամանակ է պետք: Սակայն միանշանակ պարզ է, որ Վրաստանի անվտանգության և տարածաշրջանում նրա շահերի ամրապնդման համար մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ տարածաշրջանում մեր ռազմավարական գործընկերների ներկայությունն ուժեղացնելու համար: Վերջին զարգացման արդյունքում տեղի ունեցավ այն, որ տարածաշրջանում խաղացողների թիվն ավելացավ»,-ասել է Գախարիան, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման հետ կապված Վրաստանը «կարողացել է չեզոքություն պահպանել, ինչը թույլ է տվել պահպանել հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունները»:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: