ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԻՆ-ը Ղարաբաղ տեղափոխված մարդասիրական օգնությունը հասցրել է հասցեատերերին

Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով: Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Երկաթուղով ժամանած մարդասիրական օգնությունն ամբողջությամբ բաշխվել է Լեռնային Ղարաբաղի մարզերով: Բեռը ՌԴ ԱԻՆ համահավաք խմբի մասնագետների կողմից հասցվել է հանձնման կետեր և արդեն ակտիվորեն օգտագործվում է սոցիալական նշանակության օբյեկտների և բնակելի շենքերի վերականգնման գործում»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Մարդասիրական առաքելության շրջանակներում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել ընդհանուր 20 շարժական էլեկտրակայան, վեց ՈւԱԶ ավտոմեքենա, ութ հակահրդեհային ավտոցիստեռն և մեկ վերամբարձ կռունկ: Վերանորոգման աշխատանքների համար` ավելի քան 22 հազար քառակուսի մետր ապակի, մոտ հազար խորանարդ մետր սղոցանյութ, թայտաթեփային սալեր և նրբատախտակ, ինչպես նաև 13 հազար քառակուսի մետր տանիքի ծալքաթիթեղ: Առաջին անհրաժեշտության իրերից առաքվել է ավելի քան 34.6 հազար ծածկոց, 1.8 հազար ներքնակ, 1.9 հազար բարձ, 3.2 հազար անկողնային հավաքածու, 940 կահույքի հավաքածու, 4 հազար մահճակալ, 500 վառարան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: