ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ և վրացի 500 մտավորական քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Այսօր Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում, տեղի ունեցավ հայ և վրաց մտավորականների տեսակոնֆերանս, որի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և մարտահրավերներին դիմակայելու ուղիները, փոխանցում է News.am-ը: 

Կոնֆերանսի մասնակիցներն ընդգծեցին, որ հետպատերազմյան շրջանում և համավարակի ահագնացող պայմաններում շատ կարևոր է երկրների միջև պահպանել հոգևոր մշակութային կապերը:

Տեսակոնֆերանսին հայկական կողմից մասնակցում էին Հայ մտավորականների ֆեդերացիայի նախագահ Գագիկ Մանասյանը, իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը և մտավորականության ուրիշ ներկայացուցիչներ:

Վրացական կողմից մասնակցում էին աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փահլևանյանը, Վրաստանի անվտանգության խորհրդի անդամ Ալեքսանդր Գվարիշվիլին և մի շարք այլ մտավորականներ:

Հայ և վրաց մտավորականների համագործակցության արդյունքում ամիսներ առաջ Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում կայացան «Հռադամիստ» օպերայի նախապատրաստական աշխատանքները: Այսօր մտավորականները միասին քննարկեցին համատեղ համագործակցության հուշագիր ստեղծելու հարցը, որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որն առավել մանրամասն  կքննարկի ստորագրվելիք հուշագրի կետերը:

«Հայ մտավորականների Ֆեդերացիայի» նախագահ Գագիկ Մանասյանը, իր ելույթում կարևորեց հայ և վրաց քրիստոնյա ժողովուրդների դարավոր բարեկամությունը և ստեղծված իրավիճակում միասնական ելքեր փնտրելու հարցը:

Իրավապաշտպան Արբակ Խաչատրյանն իր հերթին ընդգծեց մտավորական սերուցքի և ինտելեկտուալ ներուժի համախմբման անհրաժեշությունը, քանի որ տարածաշրջանային մարտահրավերները կարող են վերջնականապես կտրել երկրների միջև հոգևոր-մշակութային կապերը և նման դեպքում արվեստն ու հոգևորը կարժեզրկվեն՝ հրահրելով նորանոր բախումներ:

Տեսակոնֆերանսի ավարտից հետո հայ մտավորականները մտքեր փոխանակեցին Հայաստանի ներկա իրավիճակի և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների շուրջ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: