ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայում երկուշաբթի օրվանից սկսվում է 60-ից բարձր տարիքի անձանց` COVID-19-ի դեմ պատվաստումը

FT

Մոսկվայում դեկտեմբերի 28-ից կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստումներ անել քաղաքի ավագ սերնդի այն բնակիչներին, որոնք պարտադիր բժշկական ահահովագրության վկայական ունեն:

«Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել ավագ սերնդի քաղաքացիներին COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներարկմանը: Դա շատ լավ է, որովհետև տարեցները կազմում են ռիսկի ամենամեծ խումբը, որոնք առավել ծանր են տանում հիվանդությունը: Երկուշաբթի օրվանից մենք նրանց համար կբացենք պատվաստման գրանցում: Նշեմ, որ դա իրապես գործում է»,- ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Մոսկվայում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումն սկսվել է դեկտեմբերի 4-ից: Ներկա պահին «Սպուտնիկ V» պատվաստանյութի պատվաստում կարող են ստանալ առողջապահության, կրթության, սոցիալական պատշպանության, ԶԼՄ-ների, արդյունաբերության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտների աշխատողներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: