ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պեսկովն ասել է՝ ինչն օգնեց «Արցախի հարցով խաղաղ համաձայնագրերի կնքմանը»

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևանի և Բաքվի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը նպաստեց Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ համաձայնագրի կնքմանը: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բաքվի և Երևանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված լավ և կառուցողական հարաբերությունների պահպանումը թույլ տվեց Պուտինին միջնորդ հանդիսանալ այս կարգավորման գործընթացում»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կայունացնելու համար Պուտինը «շատ ու շատ օրեր է անցկացրել՝ հեռախոսի ընդունիչը ձեռքին» և անձամբ վերահսկել իրավիճակի զարգացումը: Բացի այդ, Պուտինը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ:

«Այս խոսակցությունների մի մասը [Էրդողանի հետ] կարող եք արձանագրել՝ համաձայն նախագահի մամուլի ծառայության, բայց ոչ բոլորը», - հավելել է խոսնակը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: