Ադրբեջանի զինվորականների արածը խաղաղ բնակիչներին ահաբեկելու բացահայտ մտադրությամբ քայլ է. Արման Թաթոյան
Որոտան գյուղ տանող ճանապարհի միջնամասում ադրբեջանական ցուցանակի վրա պատկերված քարտեզն ակնհայտ արված է այնպես, որ Հայաստանի Սյունիքի մարզի զգալի մասը ու մեր երկրի մի շարք այլ բնակավայրեր ներկայացված են Ադրբեջանի մաս, գրառում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Հայաստանի Գորիս քաղաքից Որոտան գյուղ տանող ճանապարհի միջնամասում երեկ` դեկտեմբերի 28-ին ադրբեջանցիների կողմից այդ երկրի քարտեզով ցուցանակի տեղադրումը խորը անհանգստություններ է առաջացրել Գորիսի, Որոտանի և մի շարք այլ խաղաղ բնակավայրերում: Նույնը վերաբերում է նաև ճանապարհի այդ հատվածում, ինչպես նաև Որոտան գյուղի մոտ ադրբեջանական դրոշների տեղադրմանը:
Այդ բնակավայրերի բնակիչները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացրել ահազանգեր` կապված իրենց կյանքի, ֆիզիկական անվտանգության ու անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքների հետ: Ահազանգերով նշվել է, որ նշվածը կոպտորեն ոտնահարում է իրենց իրավունքները:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես նախաձեռնվել է մանրամասն ուսումնասիրություն: Վերլուծվել են թե´ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ու կենտրոնական ստորաբաժանումների դիտարկումները, թե´ տեղի համայնքային մարմինների ու բնակիչների ահազանգերը:
Պարզվել է, որ Հայաստանի սահմանային բնակավայրերի միջնամասում ադրբեջանցի զինվորականները տեղադրել են ցուցանակ «բարի գալուստ Ադրբեջան» գրառումով: Այդ ցուցանակի վրա պատկերված քարտեզն ակնհայտ արված է այնպես, որ Հայաստանի Սյունիքի մարզի զգալի մասը ու մեր երկրի մի շարք այլ բնակավայրեր ներկայացված են Ադրբեջանի մաս: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ դա արված է նման ընկալում առաջացնելու նպատակով: Ցուցանակը տեղադրվել է Հայաստանի մեկ քաղաքացիական բնակավայրը մյուսին կապող ճանապարհի վրա:
Ուսումնասիրության արդյունքներրն ակնհայտ հաստատում են, որ Ադրբեջանի զինվորականների նշված քայլն արվել է ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները ոտնահարող, նրանց բացահայտ ահաբեկող եղանակով (առաջին հերթին` երեխաներ, կանայք):
Սա բացարձակ դատապարտելի ու խաղաղ բնակիչներին ահաբեկելու բացահայտ մտադրությամբ քայլ է` առաջին հերթին հաշվի առնելով այն խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքն ու մյուս պատերազմական հանցանքները, էթնիկ զտումները, որ Ադրբեջանի զինված ուժերը մեր ժողովրդի նկատմամբ կատարել են հատկապես 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից հետո:
Նման քայլերը հատկապես դատապարտելի են այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակվում է հայասպանության ու հայատյացության կազմակերպված քարոզի պետական քաղաքականությունը, ինչպես նաև որ Հայաստանի դեմ պատերազմի բացահայտ կոչեր են անում նաև այն ադրբեջանցիները, որոնք ունեն այդ երկրում հանրային ճանաչում ու իրենց հռչակել են իրավապաշտպան (Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամրագրել է անհրաժեշտ ապացույցները):
Այս հայտարարությունը այսօր կտարածվի միջազգային կառույցներին», - բարձրաձայնում է Թաթոյանը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 1,03 կմ/ժ
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 1,03 կմ/ժ
16 C°
20° 10°
30.03.2024
20° 10°
31.03.2024
Հարցում