ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիտալի Բալասանյան. Իհարկե, կարող էինք խուսափել պատերազմից

«Պետք է անկեղծ լինեմ, իհարկե կարող էինք խուսափել պատերազմից։ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի սխալ քաղաքականություն էր վարում»,-Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, փոխանցում է Panorama.am։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ էր Արցախն իր անկախ քաղաքականությունը վարի՝ իհարկե համագործակցելով, համաձայնեցնելով Հայաստանի ռազմաքաղաքական վերնախավի հետ։

«Սա մենք չկարողացանք անել։ Հայաստանի քաղաքական իշխանության վարած սխալ քաղաքականության այլընտրանքը պատերազմն էր Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ»,-նշեց Բալասանյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները բարվոք գնահատել չի կարող, մինչդեռ պետք էր ճկուն քաղաքականություն թե ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, թե մեր հարևան  Իրանի հետ։

Նրա խոսքով, հիմա պետք է ճիշտ վերլուծություններ արվեն, դասեր քաղվեն՝ որպես սուբյեկտ հանդես գալու համար։ 


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: