ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղը՝ ՌԴ ԱԳՆ 2020թ․-ի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքների շարքում

2020 թ.-ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գործունեությունն ուղղված էր միջազգային համագործակցության ներուժի բացմանը`ազգային անվտանգության ապահովման, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման դյուրացման և գլոբալ և տարածաշրջանային հրատապ խնդիրների լուծմանը Ռուսաստանի շահերին համապատասխանող մոտեցումների խթանման համար: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որում ներկայացվում է կառույցի 2020 թվականի հիմնական արտաքին քաղաքական արդյունքները, որում ներկայացված է նաև Լեռնային Ղարաբաղը։

«Կոնկրետ արդյունքներ են տվել տարածաշրջանային հակամարտությունները և ճգնաժամային իրավիճակները լուծելու Ռուսաստանի ջանքերը: Մեր երկրի միջնորդության շնորհիվ զինված բախումներն ավարտվել են, և Լեռնային Ղարաբաղում վերականգնվել է խաղաղությունը:

Բնակչությանը տրամադրվել է անհետաձգելի մարդասիրական օգնություն, պայմաններ են ստեղծվել փախստականների և տեղահանվածների վերադարձի համար, մեկնարկել է խաղաղապահ գործողությունը, համաձայնեցվել է ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը`հրադադարի վերահսկման համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ ամփոփագրում:

ՌԴ ԱԳՆ-ի տարվա արդյունքներում են ներռված նաև կորոնավիրուսի տարածման պայմաններում արտասահմանից ռուսաստանցիների վերադարձը, Հաղթանակի 75-ամյակի շքերթը, ՄԱԿ-ի ստեղծման հոբելյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: