ԵՄ պատվիրակությունը ներդնում է ՀՀ-ին աջակցելու ամեն հնարավոր ջանք. դեսպան Վիկտորինի ամանորյա ուղերձը

Եվրոպական միության պատվիրակության ողջ անձնակազմը ներդնում է ամեն հնարավոր ջանք՝ Հայաստանին այս բարդ իրավիճակում աջակցելու հանար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ամանորյա ուղերձում նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Մոտենում են տոնական օրերը, երբ մենք, որպես կանոն, կարող էինք հանդիպել մտերիմների հետ, ճաշակել համեղ ուտեստներ, փոխանակել նվերներ, այցելել հարազատներին և ընկերներին։
Կարծում եմ, որ այս անգամ տոնակատարումները բավականին կտարբերվեն։ Այս տարին ավարտում ենք առերեսվելով ողբերգական իրադարձությունների, որոնք խիստ ծանր ազդեցություն ունեցան Հայաստանի և հայ ժողովրդի վրա։
Տարեսկզբին մոլեգնած Քովիդ համավարակի հետևանքով կորսվեցին մարդկային կյանքեր, առողջություն, ինչպես նաև տնտեսական անվտանգությունը։ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կորսվեցին մարդկային կյանքեր, առողջություն, ինչպես նաև կայունության զգացողությունը։ Սիրտս լցված է վշտով և կարեկցանքով այն մարդկանց հանդեպ, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։ Չնայած, որ ինձ համար ծանր է ասել, սակայն բոլորս գիտենք, որ դժվարություններն այսքանով չեն ավարտվել։
Հայաստանում այս պահին գրանցված է 90 000 տեղահանված անձ, որոնք հնարավորություն չունեն տոներն անցկացնել իրենց տներում։ Այս բարդ ժամանակահատվածում 20 000 հյուրընկալ ընտանիք իր դռներն է բացել և ընդունել պատերազմից Հայաստան փախած անձանց՝ առաջարկելով հյուրընկալություն։ Տեղական և միջազգային կազմակերպություններն օգնում են ինչպես կարողանում են։ Դեռևս ընթացող համավարակի պայմաններում յուրաքանչյուրիս փրկության համար աշխատում են առողջապահության ոլորտի հազարավոր աշխատակիցներ, ուսուցիչներ, ոստիկաններ և այլք՝ վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը։
Խոսելով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ողջ անձնակազմի՝ բոլորիս անունից, խոստանում եմ, որ մենք ներդնում ենք ամեն հնարավոր ջանք՝ աջակցելու Հայաստանին այս բարդ իրավիճակում։
Համավարակի բռնկման սկզբից ևեթ, մենք համավարակի հետևանքների չեզոքացման ուղղությամբ մեծ աշխատանք ենք կատարել։ Թիմ կազմելով տեղական կազմակերպությունների հետ՝ կենցաղային պարագաների կարիք ունեցող անձնաց ապահովել ենք սննդով և հիգիենայի պարագաներով, իսկ երեխաներին՝ պլանշետներով, նրանց ուսումը տանը շարունակելու նպատակով։ ԵՄ անդամ պետությունների հետ միասին, հիվանդանոցներին ապահովել ենք բժշկական սարքավորումներով։ ԵՄ երկրներից Հայաստան ժամանած բժշկական ոլորտի բազմաթիվ արհեստավարժ մասնագետներ աջակցել են իրենց հայաստանյան գործընկերներին։ Դրամաշնորհ ենք հատկացրել փոքր բիզնեսներին: 2021 թվականին նախատեսվում է հավելյալ աջակցություն ուղղել մասնավոր հատվածին։ Մինչ այժմ մենք տրամադրել ենք 35.6 մլն եվրո ՀՀ կառավարությանը՝ աջակցելու խոցելի խմբերի ընտանիքներին և գործարարությանը։
Մեր անդամ պետությունների հետ միասին, ԼՂ պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը ցուցաբերել ենք հումանիտար աջակցություն։ Եվրոպական հանձնաժողովը տրամադրել է 3.9 մլն եվրո աջակցություն՝ տարածաշրջանում հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը աջակցելու նպատակով։ Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը տեղական կազմակերպությունների հետ՝ ԼՂ-ից տեղահանված բնակիչներին տրամադրելով սնունդ, հիգիենայի անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև հոգեբանական աջակցության: Միաժամանակ գիտակցում ենք, որ պետք է անել շատ ավելին, և մենք մեծ աշխատանք ենք կատարում՝ ձեզ աջակցելու նպատակով։
Սիրելի հայ ժողովուրդ,
Բնականոն հանգամանքներում, ես կմաղթեի բոլորիս ուրախ Նոր Տարի։ Սակայն այսօր համեստորեն մաղթում եմ ձեզ, որ գալիք տարին լինի հույսի և խաղաղության, ինչպես նաև առողջության համավարակի վերջն ազդարարող տարի։
Նաև ցանկանում եմ կորով՝ հանուն ձեզ, ձեր սիրելիների, ինչպես նաև Հայաստանի համար։ Ավելի լավ և պայծառ օրերը թող շուտ գան։
Շնորհակալություն,- ընդգծել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
-
20:18
ՌԴ-ն հրաժարվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության համաձայնագրից
-
19:49
Իրավապահ համակարգին խորհուրդ կտամ՝ քիթները չխոթել բանակի գործերի մեջ. Սեյրան Օհանյան
-
19:20
ՌԴ-ն ակնկալում է, որ Ղարաբաղի հարցով համաձայնագիրը կպահպանվի. Մատվիենկո
-
18:59
Քասախի համայնքապետը ևս միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
-
18:19
Ընդդիմության հրավիրած հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում․ ուղիղ (Tert.am)
-
18:19
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Նավալնու գործով ԵՄ պատժամիջոցներին Մոսկվայի պատասխան արձագանքի մասին
-
17:58
Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հրաժարվել է պաշտոնից
-
17:38
ԵՄ մշտական ներկայացուցիները համաձայնեցրել են Նավալնիի գործով հակառուսական պատժամիջոցների ընթացակարգը
-
17:29
ԱԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել «105 ռոյալ» նախագիծի վերաբերյալ
-
17:11
Ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել հակահասարակական արարքների գայթակղությանը. ՀՀ ոստիկանություն
-
16:59
Գեղարքունիքի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ միանալով ԳՇ-ի հայտարարությանը
-
16:47
Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից ներկայացված պահանջին. Սպիտակ համայնքի ղեկավար
-
16:41
Վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է. ՀՀ ՄԻՊ
-
16:28
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են
-
16:18
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի ԵԱՏՄ-ի համար. Եվրասիական տնտեսական հանձնաժողով
-
16:04
Փաստաբանների պալատն անվճար օգնություն կտրամադրի հավաքներին մասնակցելու հարկադրանքի ենթարկվող աշխատողներին
-
15:43
ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այսօրվանից լիարժեք ուժի մեջ է մտնում
-
15:37
Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված. Արցախի ԱԺ
-
15:28
Իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից․ ՀՀ ԳԱԱ
-
15:26
Բանակի վարկաբեկման և կեղտոտ ստերի տարիներ տևած գործընթացը նոր փուլ է մտնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի բացահայտ աջակցությամբ. ՀՀԿ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
12:52
Իրանն ստանձնել է տարածաշրջանային երկրների միջև կապող օղակի դերը
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ