ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկոն ընդդիմությանը մեղադրել է Բելառուսը կործանելու փորձերի մեջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդդիմությանը և արտերկրում գտնվող դրա առաջնորդներին մեղադրել է  բելառուսական պետությունը կործանելու փորձերի և երկրի զարգացմանը կառուցողական այլընտրանք առաջարկելու ցանկության բացակայության մեջ:

«Ապստամբությունը, բլիցկրիգը կամ գունավոր հեղափոխությունը չանցան: Ուստի արտասահմանյան տաք գրասենյակներում նստած ձախողված «զմագարները» («մարտիկները») շարունակում են նոր ինտրիգներ հյուսել մեր պետության դեմ, ինչպես ասում են` «ի շահ բելառուս ժողովրդի»: Պարզապես ոչ մի լավ բան չի երևում: Այդ գործիչներն իրենց առանձնահատուկ գաղափարներն ու քաղաքականության ընկալումն ունեն»,- չորեքշաբթի հայտարարել է Լուկաշենկոն Մինսկի ՕՄՕՆ-ի բազա կատարած այցի ժամանակ, հաղորդում է «Բելտա» գործակալությունը:

Բելառուսի Նախագահը նշել է, որ կառուցողական այլընտրանք, ժողովրդի համակրանքի համար ազնիվ և բացահայտ պայքար փնտրելու փոխարեն, ընդդիմությունը փողոցային մարտերի կոչեր է անում: Երկրի ղեկավարի խոսքով` ընդդիմությունն և դրա առաջնորդները առկա խնդիրները հաղթահարելու իմաստալից երկխոսության փոխարեն փորձում են կասկածի տակ դնել պետական ​​ինստիտուտների օրինականությունը:

Լուկաշենկոն նաև մեղադրել է ընդդիմությանը բելառուսական իշխանությունների կողմնակիցների և նրանց ընտանիքների նկատմամբ վրեժ լուծելու կոչերի տարածման մեջ: 

«Մեր հարևանների օրինակով մենք տեսնում ենք, թե ինչի կարող է հանգեցնել զանգվածային գիտակցության և ժողովրդի պատմական հիշողության ոչնչացումը: Հատկապես` դրա ամենաակտիվ մասի` երիտասարդության շրջանում»,- հավելել է Բելառուսի ղեկավարը: Նա չի մանրամասնել, թե որ հարևան երկրին նկատի ունի: Ընդ որում, ավելի վաղ Բելառուսի նախագահը նախազգուշացրել էր Բելառուսում հարևան Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների կրկնության մասին, որտեղ քաղաքական առճակատումը հեղաշրջումից հետո զինված բախման հանգեցրեց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: