ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնաբերվել է ևս 22 զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Մարտական գործողությունների Ֆիզուլու, Հադրութի, ինչպես նաև Կուբաթլուից մինչև Խնձորեսկ ընկած հատվածներում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների թիվը կազմում է 1133: Այսօր որոնողական 1 խումբ  աշխատում է Ֆիզուլու ուղղությամբ: Դեկտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը թույլ չէր տվել որոնումներ իրականացնել Հադրութի ուղղությամբ: Հաջորդ օրը հաջողվել է բանակցել ու շարունակել աշխատանքը: Տարբեր հատվածներում նման դեպքեր եղել են:   Արցախում ռազմական դրությունը շարունակում է ուժի մեջ մնալ, ուստի մենք պատրաստվում ենք  արտակարգ ռեժիմով մեր աշխատանքը շարունակել նաև առաջիկա օրերին: Այնուամենայնիվ,  ամանորյա արձակուրդային օրերին որոնողափրկարարական աշխատանքները շարունակելը՝ պայմանավորված է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքից»,-մանրամասնեց Հունան Թադևոսյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: