ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքերը մշակութային կենտրոնի են վերածում Կոնիայի հայկական եկեղեցին

Ավարտվել է Կոնիա նահանգի Աքշեհիր գավառում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու վերանորոգումը։ Եկեղեցու վերականգնման աշխատանքներն սկսվել էին 2017 թվականին։  Սակայն թուրքական իշխանությունները որոշել են տվյալ շրջանում ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկը համարվող Սուրբ Երրորդութունը վերածել մշակութային կենտրոնի։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է «Ակօս» շաբաթաթերթի թղթակից Ֆերդա Բալանջարը։

Աղբյուրի համաձայն, Աքշեհիրի գավառապետարանի որոշմամբ, սույն հայկական եկեղեցին դառնալու է «Աշխարհի երգիծանքի վարպետների արվեստի տուն»։ Եկեղեցու վերականգնումն ընդհանուր 3 ու կես միլիոն թուրքական լիրա է արժեցել։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կկազմակերպվի եկեղեցուց մշակութային կենտրոնի վերածված այս կառույցի բացման պաշտոնական արարողությունը։

Աղբյուրը նաև հաղորդում է, որ ըստ Ռայմոնդ Գևորգյանի «Հայերն Օսմանյան կայսրությունում 1915 թվականից առաջ» մենագրության մեջ հրապարակված տվյալների՝ Կոնիա նահանգի Աքշեհիր գավառում, նախքան Հայոց ցեղասպանությունը, 4․950 հայ էր ապրում։ 1859 թ․ կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցու հետ մեկտեղ սույն գավառում առկա էին 4 հայկական կրթական հաստատություններ, որոնց շարքում Սուրբ Ստեփանոսի անվան վարժարանն իր բարձր մասնագիտական որակի շնորհիվ հայտնի էր դարձել բոլոր օսմանյան նահանգներում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: