ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով. Ալիև

© Mikhail Metzel/TASS

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջանցքի ձևավորմանը, տրվել են առաջնային ցուցումները: Առաջիկա օրերին մենք կսկսենք երկաթգիծ կառուցել Հորադիզից դեպի Զանգիլան՝ մինչև Հայաստանի հետ սահման: Տեխնիկատնտեսական հիմքն արդեն նախապատրաստվում է։ Կարճ ժամանակում ճանապարհ է կառուցվել Հորադիզից Զանգիլան , ես ինքս մեքենայով անցել եմ այդ ճանապարհով, շատ հարմար է, կարող ես մեծ արագությամբ վարել», - ասել է Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ «երկաթգծի կառուցումը կտևի առավելագույնը երկու տարի»:

«Բայց մեր գաղափարն այս պայմաններին չսպասելն է, փոխադրումը կարող է իրականացվել Հորադիզ երկաթուղային ճանապարհով, այնուհետև՝ մեծ տարողությամբ մեքենաների օգնությամբ: Սա օրակարգի բավականին կարևոր հարց է: Կարծում եմ և վստահ եմ, որ մենք կարող ենք Ադրբեջանի, Հայաստանի և Նախիջևանի տարածքով առաջնային բեռներ ուղարկել Թուրքիա և դրանք ստանալ հակառակ ուղղությամբ: Այսպիսով, կիրականացվի Նախիջևանի միջանցքի բացումը, որը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կարևոր մասն է», - ասել է Ալիևը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: