ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ խաղաղապահները Արցախում վնասազերծել են 23 հազարից ավելի պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքները Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Տեղեկությունը տարածել է ՌԴ ՊՆ-ն:

Ստեփանակերտի ծայրամասերը ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյուններից և ցանկացած եղանակային պայմաններում պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր իրականացված գործողության ընթացքում, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են շուրջ 479,2 հա տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 բնակելի շենք, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 23 հազարից ավելի պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված պոլիգոնում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`պայթեցման համար անհրաժեշտ բոլոր անվտանգության միջոցառումների կիրառմամաբ, փոխանցում է Panorama-ն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: