ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 885,86 դրամ ԱՐԾԱԹ - 448,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 19 984,14 դրամ

ՌԴ-ն երկարաձգել է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը մինչև փետրվարի 1-ը

© Илья Дмитрячев/ТАСС

Կորոնավիրուսի նոր մանրէահիմքի (շտամի) տարածման սպառնալիքի պատճառով Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարաձգել է մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը ներառյալ: Հունվարի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը դադարցվել է դեկտեմբերի 22-ից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող մանրէահիմքի տարածումը, որն սկզբնապես հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, արձանագրել են ավելի քան 40 երկրներում: Ռուսաստանում նոր մանրէահիմքը հայտնաբերել են 2020 թվականի վերջին: «Ռոսպորտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ կորոնավիրուսի որոշման ռուսական թեստ-համակարգերը հայտնաբերում են նաև նոր մանրէահիմքը:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը 2020 թվականի դեկտեմբերի 14-ին հայտնել է, որ երկրի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մանրէահիմք, որը կարող է կապված լինել դրա հարուցած հիվանդության արագ տարածման հետ Անգլիայի հարավ - արևելյան մասում: Դեկտեմբերի 19-ին կայացած արտակարգ մամուլի ասուլիսում Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ, նախնական տվյալներով, կորոնավիրուսի նոր մանրէահիմքը կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել՝ հավելելով, որ բրիտանացի փորձագետներն առայժմ չեն գտել այն բանի հավաստումը, թե մուտացիայի ենթարկված վիրուսի մահացությունը կարող է ավելի բարձր լինել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 57%
Քամի՝ 7 կմ/ժ
0 C°
 
  10° 
07.03.2021
   
08.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: