ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն Ադրբեջանից կաշառք վերցնելու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման

Եվրոպայի խորհրդում ծավալված կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն Ադրբեջանից կաշառք վերցնելու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Որոշումը կայացրել է Միլանի դատարանը, հայտնում է La Repubblica-ն:

Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը 2016 թ. փետրվարին քրեական գործ էին հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է:

Վոլոնտեն մեղադրվում էր 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ-ում: Գումարը նրան էր փոխանցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել էր Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: