ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցավալի է, որ Ադրբեջանում կան հայ գերիներ. Մխիթարյան

marzik.tv

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ հարցազրույցում խոսել է արցախյան պատերազմի ու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին, փոխանցում է News.am։

«Արցախում պատերազմը շարունակվում է 30 տարի, սակայն շատ երկրներ նախընտրում են անտեսել այդ կոնֆլիկտը: Անհավանական է, որ նման բան տեղի է ունենում 21-րդ դարում: Ցավալի է, որ Ադրբեջանում կան հայ գերիներ, որոնց գողացել են իրենց ընտանիքներից։ Պատերազմի ընթացքում ես կոչով դիմեցի ամբողջ աշխարհին: Կարևոր էր, որ մեր ձայնը դառնար լսելի։ Շնորհակալ եմ Իտալիայի կառավարությանն աջակցության համար: Շնորհակալ նաև եմ բոլորին, ովքեր ճանաչել են Արցախի անկախությունը։

«Ռոմայի»՝ Հայաստանին ուղարկած հումանիտար օգնությունը հրաշալի նախաձեռնություն էր։ Ակումբը տեսավ մարդկանց վիշտը և որոշեց օգնել: Երբեք չեմ մոռանա «Ռոմայի» արածը»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: