ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2020 թվականի  դեկտեմբերի 28-ի N 2195-Լ որոշմամբ սահմանվել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր են համարվում կոնսորցիումով հանդես եկող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊ, «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» ՍՊ և «ԱյՄարկ» ՍՊ ընկերությունները:

Վերոգրյալ իրավաբանական անձանց անունից հանդես է գալիս «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն (տեղակայման հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արշակունյաց 49-22):

Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ-ում տեղի էր ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության նպատակով մրցույթ: Արդյունքում հաղթող էր ճանաչվել «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն:

Նշենք, որ 2020թ. հուլիսի 1-ից  ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում առանց մակնշման կոշկեղենի, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից` նաև թեթև արդյունաբերության ապրանքների ներկրման արգելքը։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր: Ազգային օպերատորը, մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից ստանալով մակնշման կոդերը, տրամադրելու է ՀՀ տնտեսվարողներին, ինչպես նաև կազմակերպելու է տեղեկատվության փոխանակում։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: