ԵՐԵՎԱՆ -7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 31,037.91 դրամ ԱՐԾԱԹ - 431.12 դրամ ՊԼԱՏԻՆ - 18,818.43 դրամ

Պուտինը Էրդողանին տեղեկացրել է մոսկովյան եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝  Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը քննարկած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։

Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերին, հանդես է եկել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակման, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման և փոխշահավետ նախագծերի առաջմղման օգտին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 3 կմ/ժ
-7 C°
 
-6°   
27.01.2021
-1°   
28.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: