ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը երբեք չի առաջարկել Ադրբեջանին հենց այնպես տալ 7 շրջանները՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը երբեք չի շարժվել ուղղակի 7 շրջաններն Ադրբեջանին տալու  ուղղությամբ՝ մոռանալով կարգավիճակի հարցը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հարցերով դեսպանորդ Իգոր Պոպովի հայտարարության մեջ, փոխանցում է Panorama.am-ը։

Պոպովը այդ հայտարարությունը հրապարակել է որպես ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխանը Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին:

«Ռուսական առաջարկների ներքո ենթադրվում էր աստիճանաբար կարգավորման ծրագիրը, որի վերջին խմբագրմամբ տեքստը կողմերին փոխանցվել է 2019 թվականի հունիսին: Այդ ծրագրի հիմքում, որը շատ հարցերով համընկնում էր Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են հիմնարար սկզբունքներ, այդ թվում՝ առաջին փուլում 5 շրջանների վերադարձը Ադրբեջանին, երկրորդ փուլում՝ երկու, ընդորում, ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ»,- ասվում է Պոպովի արձագանքում:

ՌԴ ԱԳՆ հատուկ հարցերով դեսպանորդը նշել է, որ Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում։

Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավարար կարգավիճակի որոշումը պիտի լիներ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում համազգային քվեարկության իրականացման եղանակով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը և իրավական պարտադիր բնույթ կկրի՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համապատասխան»։

Ըստ այս հայտարարության,  առաջին փուլում Երևանի շահերն ընդգծող այլ կետերից էին Լեռնային Ղարաբաղի բնակչության լիարժեք կենսագործունեության ապահովման իրավունքի ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստներին, շրջափակման վերացում, սահմանների բացում, ուժի չկիրառման պարտավորության ստանձնում կողմերի միջև: Այս ամենից Պոպովը եզրակացնում է, որ  պնդումը, թե Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանները հենց այնպես, մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: