ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը գերիների հարցում հանցավոր վարք է ցուցաբերում. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը գերիների հարցում ապակառուցողական և նույնիսկ հանցավոր վարք է ցուցաբերում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, փոխանցում է News.am-ը: 

Նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ Ադրբեջանի նման դիրքորոշման պատճառով մեր բազմաթիվ հայրենակիցների, զինվորականների ու խաղաղ բնակիչների ճակատագիրը դեռ պարզ չէ: Մյուսների ճակատագիրը հայտնի է՝ նրանք նետված են ադրբեջանական բանտեր, և այս երկրի իշխանությունները կամ չեն հաստատում նրանց գերեվարումը, կամ փորձում են նրանց ահաբեկիչներ ներկայացնել:

«Նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքի բոլոր հայտնի սկզբունքները»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը:

Իրավապաշտպանների տվյալներով՝ հաստատվել է ավելի քան հարյուր հայերի, այդ թվում՝ կանանց գերեվարումը: Սակայն կան անուղղակի տվյալներ, որ գերիների թիվը մի քանի անգամ մեծ է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: