ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթ է հայտարարել Թրամփին

Фото: facebook.com / The White House

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթին: Այսպիսով Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, ով երկու անգամ իմպիչմենթի է ենթարկվել: Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել իմպիչմենթի հոդվածի վավերացմանը, որով նախագահ Թրամփը մեղադրվում է հունվարի 6-ին Կապիտոլիումի անկարգությունների հետ կապված խռովություն հրահրելու մեջ: 232 կոնգրեսական կողմ է քվեարկել բանաձեւին: Ընդ որում, իմպիչմենթը պաշտպանել են 10 հանրապետականներ, փոխանցում է News.am:

Այժմ խոսքը Սենատինն է: «Ամերիկայի ձայնը» նշում է, որ Սենատում հանրապետականների առաջնորդները քննարկում են իմպիչմենթի հարցն արդեն այս ուրբաթ՝ հունվարի 15-ին, վարույթ ընդունելու հնարավորությունը: Ավելի վաղ Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը հայտարարել էր, որ չի կարող արտահերթ աշխատանքային նիստ նշանակել առանց բոլոր 100 սենատորների համաձայնության, իսկ հաջորդ հերթական նիստը նախատեսված է միայն երեքշաբթի օրը:

Սակայն Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հիշեցրել է այն գործիքները, որոնք Մաքքոնելը կարող էր օգտագործել Սենատի նիստը շուտ գումարելու համար, եւ հորդորել է նրան անել դա՝ Ներկայացուցիչների պալատի առաջարկած իմպիչմենթի հոդվածը քննարկելու համար:

Ուրբաթ օրը Սենատը նախատեսում է, այսպես կոչված, «ձեւական» նիստ անցկացնել: Այսպիսի նիստերը սովորաբար շատ կարճ են լինում եւ օրենսդրական հարցեր դրանցում չեն լուծվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: