ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում մինչ օրս կորոնավիրուսից արձանագրվել է մահվան 31 դեպք, որոնցից 29-ը՝ հոկտեմբեր- նոյեմբերին

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները:

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից հայտնում են,  որ վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից թեստավորման նպատակով 17923 նմուշառում է իրականացվել, որոնցից կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2031 անձի մոտ:

Արձանագրվել է մահվան 31 դեպք, որից 29-ի մոտ մահը գրանցվել է հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին, իսկ կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու մոտ մահը վրա է հասել ուղեկցող այլ հիվանդության պատճառով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: